Վերջին թարմացում՝ 29 Jan 2026
Առաջնային իրավազորություն՝ Հայաստանի Հանրապետություն
Սույն դրույթները և պայմանները («Պայմանները») կարգավորում են aritanem.am կայք և դրան առնչվող՝ մեր կողմից շահագործվող ցանկացած էջ («Կայք») Ձեր մուտքն ու դրանց օգտագործումը, ինչպես նաև մեր ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ փորձառության նվեր-տուփերի, նվեր-քարտերի/էլեկտրոնային վաուչերների և ամրագրման ծառայությունների (միասին՝ «Ծառայություններ») գնումն ու օգտագործումը։ Կայքը կամ Ծառայությունները օգտագործելով՝ Դուք համաձայնում եք սույն Պայմաններին։
Անհամաձայնության դեպքում, կարող եք չօգտվել Կայքից կամ Ծառայություններից։
Տուփ / Նվեր-տուփ. ֆիզիկական փաթեթ, որը ներառում է կատալոգ/QR, որը հղում է կատարում խնամքով ընտրված փորձառությունների ցանկի: Յուրաքանչյուր տուփ իրավունք է տալիս հասցեատիրոջը ամրագրելու մեկ (1) փորձառություն դրանում ներառված ընտրանուց։
Վաուչեր / Էլ. վաուչեր / Նվեր-քարտ. թվային կամ ֆիզիկական ակտիվացման կոդ, որը թույլ է տալիս հասցեատիրոջը ամրագրել մեկ (1) փորձառություն՝ համաձայն գնված ապրանքի։
Չակտիվացված. ամրագրում կատարելու համար դեռևս չօգտագործված։
Ակտիվացված. օգտագործվում է փորձառություն մատակարարողների հետ ամսաթիվ/ժամ ամրագրելու համար։
Մատակարար. երրորդ կողմի անկախ ընկերություն կամ անհատ, որը փորձառություն է տրամադրում:
Հաճախորդ / Դուք. տուփի/վաուչերի գնորդը կամ տերը/ստացողը, որն այն օգտագործում է ամրագրման նպատակով:
Գնում կատարելու համար Ձեր 18 տարին պետք է լրացած լինի (կամ լինեք Ձեր երկրում իրավունակ տարիքի): Անչափահասները կարող են մասնակցել միջոցառումներին, եթե դա թույլատրվում է Մատակարարի կողմից, և անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատու չափահասի հետ:
Եթե Դուք ստեղծում եք հաշիվ կամ կատարում եք պատվեր, համաձայնում եք տրամադրել ճշգրիտ, արդիական տեղեկություն և միշտ թարմացնել այն:
Մենք զբաղվում ենք փորձառությունների ընտրությամբ և առաջխաղացմամբ, սակայն անմիջականորեն չենք տրամադրում փորձառությունների մեծ մասը։ Փորձառությունները մատուցվում են անկախ Մատակարարների կողմից, որոնք միանձնյա պատասխանատվություն են կրում իրենց գործունեության, անձնակազմի, անվտանգության և օրենքների պահպանման համար։
Մենք պատասխանատվություն չենք կրում Մատակարարների գործողությունների/անգործության համար։ Ձեր մասնակցությունը կախված է մատակարարի կանոններից, տեղերի ընդհանուր քանակից և դրանց հասանելիությունից։
ԳՆՈՒՄ
Բոլոր Արի Տանեմ ապրանքները գնվում են aritanem.am կայքից (կամ մեր լիազորված իրացման ցանցերից) և պահանջում են լրիվ վճարում պատվերի ձևակերպման ժամանակ: Ընդունվող վճարման եղանակների մասին տեղեկությունը Ձեզ կտրամադրվի գնման ժամանակ: Մենք չենք ընդունում վճարումներ չեկով կամ փոստային փոխանցումով, և Դուք չեք կարող վճարել մաս-մաս: Զեղչի կոդերը կարող են օգտագործվել միայն փորձառությունների և հյուրանոցային հանգիստ առաջարկող նվեր-տուփեր գնելու համար և չեն գործում նվեր-քարտեր կամ մեկանգամյա փորձառություններ գնելու համար: Ձեր պատվերի հաստատումը կուղարկվի հաշվի գրանցման ժամանակ ձեր տրամադրած էլեկտրոնային փոստին:
ԳՆԵՐ
Մենք հանդես ենք գալիս որպես ամրագրման միջնորդ Ձեր և անկախ Մատակարարների միջև, որոնք կարող են ցանկացած պահի փոխել իրենց ծառայությունների գները: Գները կարող են ավտոմատ կերպով թարմացվել՝ համաձայն Մատակարարի արած փոփոխությունների, այդուհանդերձ, փոփոխությունները կարող են տեղի ունենալ ցանկացած պահի՝ առանց նախնական ծանուցման: Եթե փորձառության գինը զգալիորեն փոփոխվել է Ձեր նվեր-քարտի արժեքի կամ ձեր Արի Տանեմ հավաքածուի արժեքի համեմատ, մենք մեզ իրավունք ենք վերապահում պահանջել լրացուցիչ վճարում: Դուք միշտ կարող եք օգտագործել ձեր նվեր-վաուչերի արժեքը՝ aritanem.am կայքում հասանելի ցանկացած այլ փորձառության համար:
Գործընկերների տրամադրած գների տարբերություններ. Արի Տանեմը համագործակցում է փորձառությունների որոշակի մատակարարների և գործընկերների հետ. փորձառության գնի և նույն կամ նմանատիպ փորձառություն տրամադրող այլ կայքերի/որոնման արդյունքների առաջարկած գնի միջև կարող է տարբերություն լինել։
Գնային փոփոխություններ։ Արի Տանեմն իրեն իրավունք է վերապահում առանց նախնական ծանուցման բարձրացնել հավաքածուների և փորձառությունների գները և պատասխանատվություն չի կրում նման որևէ և բոլոր փոփոխությունների համար։
ՎՃԱՐՈՒՄ
Արժույթ. Հարմարության համար գները կարող են ցուցադրվել մի քանի արժույթներով, այդուհանդերձ, եթե պատվերի ձևակերպման ժամանակ այլ բան նշված չէ, բոլոր գործարքները մշակվում և գանձվում են ՀՀ դրամով։ Կկիրառվի Ձեր վճարային եղանակի մատակարարի փոխարժեքը/միջնորդավճարը, ուստի գանձվող վերջնական գումարը կարող է տարբեր լինել։ Բոլոր գները ներառում են ԱԱՀ, որտեղ կիրառելի է։
Էլեկտրոնային վաուչերները էլեկտրոնային եղանակով ուղարկվում են Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստին/հեռախոսահամարին։
Ֆիզիկական տուփերը Ձեր հասցեին ուղարկվում են առաքիչի միջոցով։ Փոխադրողի կողմից առաքումը հաստատելուց հետո կորստի ռիսկը փոխանցվում է Ձեզ։
Առաքման ժամկետները մոտավոր են և դրանց ճշգրտության համար երաշխիք չի տրվում։
Ամրագրման գործողության ժամկետ (գլոբալ). վաուչերները/տուփերը հարկավոր է ամրագրել գնումից/առաքումից հետո 12 ամսվա ընթացքում: Ժամանակին ամրագրելու դեպքում փորձառությունը կարող է տեղի ունենալ 12 ամիս անց (Մատակարարի մոտ տեղի առկայության պայմանով):
Վերադարձի պայմաններ. Արի Տանեմը ձգտում է, որ յուրաքանչյուր նվեր ուրախություն պատճառի: Այդուհանդերձ, ելնելով մեր ապրանքների բնույթից՝ վերադարձի պայմանները տարբեր են՝ կախված ապրանքի տեսակից.
Ֆիզիկական նվեր-տուփեր՝
Չօգտագործված գնումների գումարը կարող է վերադարձվել միայն 14 օրացուցային օրվա ընթացքում: Ֆիզիկական տուփը վերադարձնելու իրավունք ունենալու համար հաճախորդները պետք է ներկայացնեն գնման վավեր ապացույց (պատվերի հաստատում, կտրոն կամ հաշիվ-ապրանքագիր): Վերադարձը կատարվում է միայն վճարման համար օգտագործված նույն բանկային հաշվին կամ քարտին: 14 օրից հետո վերադարձ հնարավոր չէ, և խանութի քարտ չի տրամադրվում:
Արի Տանեմ փորձառության տուփերը բացելուց հետո դրանց գումարը վերադարձի ենթակա չէ, քանի որ տուփը բացելը հնարավորություն է տալիս օգտագործել թվային բովանդակությունը, QR կոդերը և դիտել փորձառության մանրամասները։
Բացված տուփը համարվում է օգտագործված, նույնիսկ եթե փորձառությունները դեռ չեն օգտագործվել։
Եթե վերադարձը հաստատվում է բացառապես Արի Տանեմի հայեցողությամբ, վերադարձվում է 4000 դրամով պակաս գումար, որը փոխհատուցում է առաքման, փաթեթավորման և մշակման ծախսերը։
Մասամբ օգտագործված կամ ակտիվացված փորձառության տուփերի գումարը չի վերադարձվում։
Էլեկտրոնային վաուչերներ և նվեր-քարտեր՝
Արի Տանեմի էլեկտրոնային վաուչերները և ֆիզիկական նվեր-քարտերը գնումից հետո ենթակա չեն վերադարձի, և դրանց գումարը չի վերադարձվում։ Վճարումից և վաուչերի կամ քարտի թողարկումից հետո ոչ մի հանգամանքում չեն ընդունվում չեղարկումներ, գումարի վերադարձի կամ վաուչերի/քարտի փոխանակման հայտեր։
Խնդրում ենք գնելուց առաջ ուշադիր ուսումնասիրել ապրանքի և փորձառության բոլոր մանրամասները։
*Հյուրանոցային հանգիստ (հավաքածու): Մեր հյուրանոցային հավաքածուն թույլ է տալիս հավաքածուի արժեքի սահմաններում ընտրել նախընտրելի վայրը և այցի տևողությունը (գիշերների քանակը): Բոլոր՝ ներառյալ հյուրանոցային հավաքածուն, կարող են օգտագործվել միայն մեկ անգամ մեկ վաուչերով:
2025 թվականի սեպտեմբերի 23-ից սկսած՝ Արի Տանեմի՝ նախկինում տրված «անժամկետ» վաուչերները/տուփերը կարող են օգտագործվել Հայաստանում 12 ամսվա ընթացքում մեկանգամյա անվճար ամրագրման համար։ Դրանք պետք է ամրագրվեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 23-ը։ Ժամանակին ամրագրման դեպքում փորձառությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ (կախված Մատակարարի մոտ տեղերի առկայությունից)։ Կորպորատիվ/մեծածախ վաուչերների գումարը նախկինի պես չի վերադարձվում և դրանք հնարավոր չէ փոխանցել թողարկումից հետո։ Այս կետը կարգավորվում է Հայաստանի օրենսդրությամբ։
Ամրագրումը կախված է Մատակարարի մոտ տեղերի առկայությունից, տեղերի ընդհանուր քանակից, անվտանգության պահանջներից և կազմակերպչական կամ եղանակային պայմաններից։
Դուք պետք է ժամանակին ժամանեք և հետևեք Մատակարարի կանոններին։ Չներկայանալու կամ 15 և ավելի րոպե ուշացման դեպքում փորձառությունը կարող է համարվել օգտագործված. գումարի վերադարձ կամ վերաամրագրում չի երաշխավորվում։
Ակտիվացումից հետո, Մատակարարի քաղաքականությունն է կարգավորում վերաամրագրումները, ուշացած չեղարկումները և վերադարձերը։
Եթե Մատակարարը չունի սահմանված քաղաքականություն, կիրառվում է մեր կանխադրված քաղաքականությունը՝ մեկնարկից 72 և ավելի ժամ առաջ՝ անվճար վերաամրագրում/չեղարկում (կախված տեղերի առկայությունից)։ 72-ից պակաս ժամ՝ գումարը կարող է չվերադարձվել, և վաուչերը կարող է նշվել որպես օգտագործված։
Ակտիվացումից հետո հաստատված գումարի ցանկացած վերադարձ (հազվադեպ) կիրականացվի միայն գնման համար օգտագործված նույն բանկային հաշվին/քարտին Մատակարարի կողմից հաստատվելուց հետո։
Եթե չեղարկումը կատարում է Մատակարարը (ներառյալ եղանակային կամ կազմակերպչական պատճառներով), դուք կարող եք անվճար վերաամրագրել: Գումարի կանխիկ վերադարձը չի երաշխավորվում:
Ո՛չ մենք, ո՛չ էլ Մատակարարները պատասխանատվություն չենք կրում ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող իրադարձությունների (ներառյալ՝ խիստ եղանակային պայմաններ, բնական աղետներ, գործադուլներ, էլեկտրաէներգիայի/ցանցի անջատումներ կամ կառավարության կողմից ձեռնարկված գործողություններ) պատճառով առաջացած ուշացումների/խափանումների համար։
Փորձառությունները, մատակարարները և գտնվելու վայրերը կարող են փոփոխվել: Եթե ցանկում եղած որևէ փորձառություն դադարում է գործել մինչև դրա ակտիվացումը, դուք կարող եք միևնույն «Տուփ» կատեգորիայում ընտրել համարժեք տարբերակ՝ առանց հավելավճարի (կամ վճարել տարբերությունը՝ ավելի բարձր կատեգորիայի համար): Եթե փոխարենն ընտրում եք ավելի ցածր գնով փորձառություն, տարբերության կանխիկ վերադարձ նախատեսված չէ:
Վաուչերների կոդերին վերաբերվեք ինչպես կանխիկի։ Մենք պատասխանատվություն չենք կրում կորած, գողացված, պատճենված, կռահված կամ վնասված վաուչերների/կոդերի համար։
Տեխնիկապես իրագործելի լինելու դեպքում մենք կարող ենք չակտիվացված վաուչերը վերաթողարկել և տրամադրել սկզբնական գնորդին՝ ինքնության և գնման ստուգումից հետո: Մենք կարող ենք գանձել ողջամիտ վարչական վճար և կարող ենք մերժել վերաթողարկումը, եթե խարդախության կասկած լինի:
Վաուչերները/տուփերը դրամական արժեք չունեն և չեն կարող փոխանակվել կանխիկի հետ, բացառությամբ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Գովազդային կոդերը միանգամյա օգտագործման են, չեն կարող փոխանցվել, չունեն դրամական արժեք և չեն կարող համակցվել, եթե դա հստակորեն թույլատրված չէ։ Մենք կարող ենք չեղարկել այն կոդերը, որտեղ կասկածում ենք խարդախություն/չարաշահում։
Բարեմաղթանքներն օգտատիրոջ կողմից տրամադրված բովանդակություն են (տե՛ս §20)
Դուք համաձայնում եք չչարաշահել Կայքը/Ծառայությունները, այդ թվում՝ չհավաքել տվյալներ, չմիջամտել անվտանգությանը, չանել չարտոնված մուտք գործելու փորձեր կամ չվերավաճառել վաուչերներ մեր լիազորված իրացման ցանցերից դուրս։
Մենք կարող ենք կասեցնել կամ դադարեցնել հասանելիությունը խախտումների համար և դիմել օրինական միջոցների։
Որոշ փորձառություններ կապված են ֆիզիկական ակտիվություն հետ կամ ուղեկցվում են որոշակի ռիսկերով (օրինակ՝ ջրային սպորտաձևեր, լեռնագնացություն, բացօթյա պայմաններ): Մասնակցելով՝ դուք գիտակցում և ընդունում եք այդ ռիսկերը և համաձայնում եք հետևել Մատակարարի հրահանգներին:
Դուք պատասխանատու եք Ձեր ֆիզիկական/առողջական վիճակի գնահատման և բժշկական խորհրդատվություն ստանալու համար: Մենք բժշկական տվյալներ չենք հավաքագրում։
Ալկոհոլի օգտագործում կամ տարիքային սահմանափակումներ պարունակող գործողությունների համար Մատակարարը կարող է պահանջել անձը հաստատող օրինական փաստաթղթի ստուգում: Ծառայության տրամադրումը կարող է մերժվել, եթե անձը հաստատող օրինական փաստաթուղթը չի ներկայացվում. գումարի վերադարձը չի երաշխավորվում:
Սահմանափակ հնարավորություններով անձանց համար առաջարկվող պայմանները տարբերվում են՝ կախված փորձից և վայրից։ Խնդրում ենք կապվել մեզ հետ նախքան ամրագրումը՝ ստուգելու համար հնարավորությունները և Մատակարարի կողմից առաջարկվող ողջամտորեն հարմարեցված լուծումները։
Մեր ոչ մի ապրանքի մեջ ապահովագրություն ներառված չէ։
aritanem.am կայքում գովազդվող որոշ ծառայությունների բնույթը կարող է վտանգավոր լինել: Մինչև որևէ միջոցառում պատվիրելը կամ դրան մասնակցելը, Դուք պետք է տեղյակ լինեք հավանական ռիսկերի մասին: Դուք եք պատասխանատու Մատակարարից և այլ երրորդ կողմերից անկախ հարցումներ կատարելու համար՝ պարզելու նպատակով, թե արդյոք Դուք (կամ մասնակիցը) պետք է ձեռք բերեք Ձեր սեփական ապահովագրությունը (օրինակ՝ դժբախտ պատահարների համար, առողջապահական, ճանապարհորդական, գույքային): Արի Տանեմը պատասխանատվություն չի կրում Ձեր մասնակցած գործողության ընթացքում տեղի ունեցող որևէ պատահարի կամ միջադեպի համար:
Որոշ Մատակարարներ կարող են ձևակերպել իրենց սեփական քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը, որը կարող է ապահովագրություն տրամադրել մասնակիցներին, եթե Մատակարարը գործել է անփութորեն: Մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Մատակարարների կողմից տրամադրվող ցանկացած նման ապահովագրության պայմաններին:
Կայքը և դրա բովանդակությունը (տարբերանշանները, տեքստը, գրաֆիկան, տեսանյութերը) պատկանում են մեզ կամ մեր լիցենզավորողներին և պաշտպանված են մտավոր սեփականության մասին օրենքներով: Դուք չեք կարող դրանք պատճենել, փոփոխել, տարածել կամ ստեղծել ածանցյալ աշխատանքներ՝ առանց նախնական գրավոր համաձայնության:
Ուղարկելով կարծիքներ, լուսանկարներ կամ արձագանքներ («Օգտատիրոջ բովանդակություն»)՝ Դուք մեզ տրամադրում եք ոչ բացառիկ, համաշխարհային, անհատույց լիցենզիա՝ մարքեթինգի և ծառայությունների բարելավման նպատակով նման բովանդակությունն օգտագործելու, վերարտադրելու, ցուցադրելու և տարածելու՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Դուք ներկայացնում եք, որ հանդիսանում եք բովանդակության սեփականատեր/ունեք դրա նկատմամբ իրավունքներ, և որ այն չի խախտում ուրիշների իրավունքները կամ գործող օրենսդրությունը:
Կայքը կարող է պարունակել երրորդ կողմի կայքերի/ծառայությունների հղումներ: Մենք պատասխանատու չենք դրանց բովանդակության, պայմանների կամ քաղաքականությունների համար: Ձեր գործարքները Մատակարարների և երրորդ կողմերի հետ կատարվում են բացառապես Ձեր և նրանց միջև:
Բացառությամբ հստակ նշված դեպքերի, Կայքը և Ծառայությունները տրամադրվում են «ինչպես որ կան» և «ինչպես որ հասանելի են» սկզբունքով: Օրենքով թույլատրված առավելագույն չափով մենք հրաժարվում ենք ապրանքների կոմերցիոն պիտանիության, որոշակի նպատակի համար պիտանիության և իրավունքների խախտման բացակայության երաշխիքներից:
Օրենքով թույլատրված առավելագույն չափով, Արի Տանեմի ամբողջական պատասխանատվությունը Կայքից/Ծառայություններից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած պահանջի համար չպետք է գերազանցի այն գումարը, որը Դուք վճարել եք պահանջի հիմք հանդիսացող կոնկրետ Տուփի/Վաուչերի համար: Մենք պատասխանատվություն չենք կրում անուղղակի, պատահական, հատուկ, հետագա կամ տուգանային վնասների կամ շահույթի, տվյալների, բարի համբավի կորստի կամ բիզնեսի ընդհատման համար:
Կանխատեսելիության կանոն։ Եթե կողմերից որևէ մեկը չկատարի սույն Պայմանները, կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրի մյուս կողմի կրած վնասների համար, բացառությամբ այն վնասների, որոնք պայմանագրի կնքման պահին դրա պայմանների չկատարման կանխատեսելի հետևանք են։
Դուք համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և ազատել պատասխանատվությունից Արի Տանեմին և դրա տնօրեններին, պաշտոնյաներին, աշխատակիցներին և գործակալներին ցանկացած պահանջից, վնասից, պարտավորությունից, ծախսերից և վճարներից (ներառյալ՝ ողջամիտ իրավաբանական վճարները), որոնք կարող են առաջանալ Կայքի/Ծառայությունների՝ Ձեր կողմից չարաշահման, սույն Պայմանների խախտման կամ որևէ երրորդ կողմի իրավունքի խախտման հետևանքով։
Սույն Պայմանները գործում են ամբողջ աշխարհում։
Գները ներկայացված են ՀՀ դրամով, եթե պատվերի ձևակերպման ժամանակ այլ բան նշված չէ։ Ձեր բանկը կարող է կիրառել արտարժույթի փոխարժեքներ/վճարներ միջազգային վճարումների համար։
Հարկերը/ԱԱՀ-ն ներկայացված են գնման երկրի պահանջներին համապատասխան։ Արտասահման կատարվող առաքումների դեպքում կարող են գանձվել մաքսային տուրքեր, ներմուծման ԱԱՀ, բրոքերային միջնորդավճարներ, որոնք Դուք պետք է վճարեք առաքման ժամանակ։ Առաքման ժամկետների վրա կարող են ազդել մաքսային գործընթացները։
Դուք հայտարարում եք, որ չեք գտնվում որևէ երկրի կամ կողմի տարածքում, որը ենթակա է համապարփակ պատժամիջոցների/էմբարգոյի, չեք վերահսկվում դրա կողմից կամ չեք հանդիսանում դրա քաղաքացի/բնակիչ, և որ չեք օգտագործի Ծառայությունները արտահանման վերահսկողության կամ պատժամիջոցների մասին օրենքները խախտելով։
Մենք կարող ենք ցանկացած պահի փոփոխել կամ դադարեցնել ծառայությունները: Մենք կարող ենք թարմացնել սույն Պայմանները՝ կայքում նոր ամսաթիվ/տարբերակ տեղադրելով: Էական փոփոխություններն ընդգծված կլինեն զգալի ժամանակահատվածի ընթացքում: Եթե փոփոխություններից հետո շարունակեք օգտագործել Կայքը/Ծառայությունները, ապա ընդունում եք դրանք:
Եթե Դուք որևէ խնդրի հանդիպեք կամ բողոք ունենաք Ձեր գնած ապրանքի կամ ամրագրած փորձառության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով՝ aritanem.am/contact։
Կոնկրետ գործողության հետ կապված խնդիրների դեպքում դիմեք Մատակարարին հենց փորձառության օրը, որպեսզի նա կարողանա լուծել դրանք իրական ժամանակում: Խնդիրները նույն օրը չբարձրաձայնելը կարող է բացասաբար ազդել հետաքննության վրա և հանգեցնել չգոհացնող արդյունքի:
Եթե խնդիրը չի լուծվում փորձառության օրվա ընթացքում, կապվեք մեզ այդ օրվանից հետո 7 օրվա ընթացքում՝ նշելով Ձեր ամրագրման համարը և Մատակարարի ներկայացուցչի անունը, որի հետ խոսել եք, ինչպես նաև Ձեր բողոքի ամբողջական մանրամասները։
Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ անկախ կոլիզիոն նորմերի սկզբունքներից։
Դուք համաձայնում եք, որ Հայաստանի դատարաններն ունեն բացառիկ իրավազորություն և հանդիսանում են հայցի հարուցման վայր սույն Պայմաններից կամ Ծառայություններից բխող կամ դրանց հետ կապված վեճերի ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտադիր սպառողական օրենքները Ձեզ տալիս են լրացուցիչ իրավունքներ (օրինակ՝ հայց ներկայացնել Ձեր բնակության վայրում):
Սույն Պայմանները կարող են տրամադրվել անգլերեն և հայերեն: Հակասության դեպքում գերակշռում է [նշել գերակշռող տարբերակը՝ անգլերենը կամ հայերենը] տարբերակը: Թարգմանությունները տրամադրվում են հարմարության համար, այն դեպքերում, երբ դրանք գերակշիռ դեր չունեն:
Դուք համաձայնում եք ստանալ հաղորդագրություններ էլեկտրոնային եղանակով (էլ. փոստ, SMS, կայքի ծանուցումներ): Մեզ ուղղված իրավական ծանուցումները պետք է ուղարկվեն 32-րդ կետում նշված կոնտակտներով:
Էլ. հասցե` [email protected]
Հեռախոս / WP / TG +374 510 519
Աշխատանքային ժամեր՝ երկ-կիր 09:00–00:00 (GMT+4)